Զգացի ու հասկացա այն, ինչը չեմ զգացել ու հասկացել մանուկ ժամանակ առաջին անգամ քայլելիս․ Սերոբ Հովհաննիսյան
2024-10-07«Զգացի ու հասկացա այն, ինչը չեմ զգացել ու հասկացել մանուկ ժամանակ առաջին անգամ քայլելիս»․․․ այսպիսի հետաքրքիր կերպով է պատմում Սերոբը MetaGait-ի մասին։
Սերոբը զբաղվում է սպորտով և ներկայացնում է Հայաստանը աշխարհի տարբեր երկրներում, շատ է կարևորում ակտիվ կյանք վարելը։
Սերոբն էլ այն տղաների շարքում է, ովքեր ստացել են իրենց #MetaGait սարքը՝ reArmenia հարթակում մեկնարկած և «Տեր եմ» հիմնադրամի կողմից իրականացված դրամահավաքի շնորհիվ։