«Դրական էմոցիաներ ապրեցի, նույնիսկ սարից իջնելիս ինձ թվաց, թե ոտքերս հիմա կկոտրվեն․․․ ու այդ պահին հետաքրքիր զգացողություն եղավ ոտքերումս»․․․ առաջին անգամ #MetaGait-ը փորձելիս այսպես է նկարագրում Հենրիկն իր զգացողությունները։

Ի դեպ, Հենրիկը շատ է սիրում մեքենա վարել և ճամփորդել Հայաստանի գեղեցիկ վայրերով․․․ ի՞նչ եք կարծում՝ MetaGait սարքով ինչ խաղ կարող ենք ստեղծել, որը կհետաքրքրի ճամփորդել սիրողներին։

Շնորհիվ reArmenia հարթակում իրականացված դրամահավաքի՝ Հենրիկը տանը կկարողանա օգտագործել իր MetaGait սարքը և գնալ նոր զգացողությունների ետևից։