Հուշագիր՝ Գյումրու վերականգնողական կենտրոնի հետ:

Ի դեպ, Գյումրիի հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել կենտրոն, որպեսզի անհրաժեշտության դեպքում մասնագետներից տեղեկանք ստանան, եթե պետպատվերով  տրամադրվող մեր սարքավորումներից որևէ մեկը ցուցված լինի իրենց:

Վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ այցելեցինք Գյումրու՝ Արիե Կուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոն և հիացմունքով ուզում ենք նշել, որ կենտրոնը բացառիկ է ինչպես տեխնիկական հագեցվածությամբ, այնպես էլ ողջ անձնակազմի պրոֆեսիոնալ և սրտացավ մոտեցմամբ:

ՔայլՏեքի կողմից արտադրվող սարքավորումները կգնան լրացնելու կենտրոնի համակարգային մոտեցումն ու էլ ավելի արդյունավետ դարձնելու բուժման ողջ գործընթացը՝ ապահովելով հեռավար ռեաբիլիտացիայի հնարավորություն:

Մանրամասների համար՝ 055 702 720