Ծանոթացեք․ Հայկն է՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի ՔայլՏեքի տաղավարի ամենափոքր հյուրը ...
 
«Գործին» մոտեցավ ամենայն պատասխանատվությամբ՝ սկզբից վախվորած ուսումնասիրեց սարքերը, այնուհետև հետաքրքրությունից փայլող աչքերով վստահաբար մոտեցավ, շոշափեց և անցավ գործողության՝ քանդելուն։
 
Հենց այսպիսին են ապագա ինժեների աշխատանքային առաջին քայլերը։
 
Հայկերին և մնացած բալիկներին մաղթենք խաղաղ մանկություն, որպեսզի տարիներ անց արտադրական հզոր Հայաստանը փոխանցենք իրենց։