2024 թվականի շեմին կարևոր է հետադարձ հայացք գցել #ՔայլՏեքի՝ 2023 թվականի ճանապարհորդությանը։ Դրա մասնիկը ձեզնից յուրաքանչյուրն է, ուստի ուզում ենք կիսվել այս տարվա կարևոր ձեռքբերումներով բոլորիդ հետ։

ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ․ այս տարի էլ #ՔայլՏեքն ամենատարբեր ցուցահանդեսների, համաժողովների և միջոցառումների ուշադրության կենտրոնում էր, ինչի համար շնորհակալ ենք բոլոր անհատներին և կառույցներին, ովքեր նպաստում են ՔայլՏեքի ներգրավվածությանը։

ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ․ ՔայլՏեքի վերականգնողական և օժանդակ սարքերն այս պահին փորձաքննությունների վերջնական փուլում են #Ռուսաստանում, իսկ մինչ այդ Մոսկվայից արդեն ունենք #MetaGait սարքի առաջին պատվերները։

ՀՆԴԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ․ #հայկական #արտադրության սարքերն արդեն #Հնդկաստանի շուկայում են, և, ըստ արդեն իսկ կնքված պայմանագրի, դրանք կարտադրվեն, կվաճառվեն Հնդկաստանում և կարտահանվեն նաև այլ երկրներ, ինչի համար շնորհակալ ենք հայտնում Seaside Startup Summit-ի և AMTZ-ի թիմերին։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱ․ զարգացումներին զուգահեռ՝ տարբեր երկրներում (#Գերմանիա, #ԱՄԷ, #Վրաստան, #Ղազախստան և այլն)  շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ տվյալ երկրների շուկաներ դուրս գալու համար։

#ՊԵՏՊԱՏՎԵՐ․ մարտ ամսից պետպատվերի շրջանակներում #հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ ՔայլՏեքի կողմից արտադրվող 4 տեսակի #սարքավորումներ, իսկ իրենց փոխարեն վճարում է պետությունը։ Սա անչափ կարևոր քայլ է #Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար։ Եվ այս կարևոր քայլի համար շնորհակալ ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ Պետպատվերի շրջանակներում նաև երկարատև աշխատանք է տարվել, և նոր համագործակցություններ են սկսվել Հայաստանի տարբեր #վերականգնողական և #բժշկական կենտրոնների հետ, ինչը շատ կարևոր է, որպեսզի մասնագետները ճանաչեն մեր սարքերի օգտակարությունն ու ֆունկցիոնալությունը: Շնորհակալ ենք բոլոր կենտրոններին և մասնագետներին պատրաստակամության և աջակցության համար։

ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԱՎԱՐՏ․ reArmenia հարթակում մեկնարկած #դրամահավաքի հաջող ավարտ, որի արդյունքում հավաքվեց 75 մլն դրամ գումար, որով 35 #MetaGait սարքեր կարտադրվեն և կտրամադրվեն անհատներին և կենտրոններին,։ Այս ահռելի աշխատանքի համար շնորհակալություն reArmenia-ի,  «Տեր եմ» հիմնադրամի և այն բոլոր թիմերին, որոնք ներգրավված են եղել այս աշխատանքում։

ՆՈՐ #ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ՝ 

#ԿԱՆԳՆԱԿ #ՍԱՅԼԱԿ․ նախատեսված է հիմնական ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող #բուժառուների համար, ապահովում է 3 դիրք՝ կանգնած, նստած և պառկած

#ԱՐՄՆԿԱՅԻՆ #ՔԱՅԼԱԿ․ օգնում է բարելավել #քայլքի ֆունկցիան

ՄԱՆԿԱԿԱՆ METAGAIT․ քայլքի #իմիտացիա կատարող սարք, որի վրա կցված սենսորները բուժառուի շարժը սինխրոնիզացված տեղափոխում են խաղի մեջ, որին նա կարողանում է հետևել իր դիմաց դրված էկրանի միջոցով

ԱՄԲԱՐՁԻՉ #ՀԱՐԹԱԿՆԵՐԻ (#ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ) ՏԵՂԱԴՐՈՒՄ

Համագործակցություն Երևանի քաղաքապետարանի հետ, որի արդյունքում 10 գետնանցումներում տեղադրված կլինեն ամբարձիչ հարթակներ՝ դարձնելով գետնանցումները #մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում վերջինս ևս հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ բոլոր մասնաշենքերի անհրաժեշտ տարածքներում տեղադրվում են #թեքահարթակներ, ամբարձիչ հարթակներ։

#ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ․ #արտադրական նման մեծ ծավալների պարագայում, իհարկե, առաջնահերթ դարձավ արտադրամասի զարգացումը, անձնակազմի մեծացումը, նոր կադրերի ներգրավումն ու պատրաստումը, և ամենակարևորը, հագեցվածությունը՝ անհրաժեշտ սարքավորումներով։

Ուզում ենք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՔայլՏեքի #թիմին՝ նվիրված աշխատանքի համար, և այն անհատներին, կազմակերպություններին ու կառույցներին, որոնք որևէ կերպ աջակցել են մեզ․ յուրաքանչյուրիդ անգամ փոքր ներդրումը շատ կարևոր է։

Ճանապարհը, իհարկե, հեշտ չի եղել, բայց մենք երախտագիտությամբ հիշում ենք մեր կարևոր ձեռքբերումները և վստահությամբ շարժվում ենք առաջ՝ հավատարիմ մնալով մեր նպատակներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավում և հայկական մրցունակ արտադրանքի ստեղծում ու զարգացում։

Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և սրտանց ցանկանում հավատ՝ ձեր նպատակների ազնվությանն ու արդարացիությանը, և մեծ ուժ ու եռանդ, որպեսզի ցանկացած դժվարություն հաղթահարելի դառնա։