Իրականացնելով երազանքներ. ՔայլՏեքի 2023 թվականի հաջողությունը
2023-12-29Օրեր առաջ զրուցում էինք հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի մայրիկի հետ, ու նա ասաց, որ երեխան այս տարի Ձմեռ պապից քայլաբեր սարք է ուզել:
Մեր ժպտերես Էլենն էլ խաղալիքը կախելիս #երազանք էր պահում: Չգիտենք, թե ինչ երազանք, բայց վստահ ենք՝ կիրականանա:
Մենք ուրախ ենք, որ նման երազանքներն արդեն կարող են իրականություն դառնալ, քանի որ 2023 թվականի մարտից սկսած #պետպատվերի շրջանակներում #հաշմանդամություն ունեցող քաղաքացիները կարողանում են ստանալ #ՔայլՏեքի կողմից արտադրվող 4 տեսակի #վերականգնողական և #օժանդակ #սարքեր, ինչի շնորհիվ՝ տասնյակ քաղաքացիներ արդեն տանն օգտագործում են իրենց անհրաժեշտ սարքերը:
Այս արդյունքին հասնելու համար մեր #թիմը երկարատև և դժվարին ճանապարհ անցել է, որպեսզի ապացուցի սարքերի արդյունավետությունն ու օգտակարությունը:
Սա կարևոր քայլ է #Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ նրանք այլևս ստիպված չեն վճարել սարքավորումն օգտագործելու համար․ իրենց փոխարեն վճարում է պետությունը՝ տալով սարքն օգտագործելու հնարավորություն:
Պատրաստակամության համար շնորհակալություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Պետք է նշել, որ սա կարևոր է պետության համար ևս, քանի որ երբ քաղաքացին սարքն ունենում է տանը և պարբերաբար օգտագործում է այն, կարողանում է խուսափել մի շարք հիվանդություններից և առողջական վիճակի բարդացումներից: Այսպիսով, փաստորեն, պետությունը խնայում է միջոցներ, քանի որ այլևս կարիք չի լինում հոգալ վերոնշյալ խնդիրների լուծման ծախսերը: Բացի այդ, սարքերը լրացնում են մասնագետի աշխատանքը և այն ավելի արդյունավետ դարձնում:
Այս մասին ևս բազմիցս խոսել ենք՝ այցելելով #Հայաստանի տարբեր բնակավայրերի վերականգնողական և #բժշկական կենտրոններ, հանդիպելով մասնագետների հետ և ներկայացնելով սարքերի ֆունկցիոնալությունն ու կիրառումը:
Այս ձեռքբերումը, իհարկե, կարևոր է նաև ՔայլՏեքի թիմի համար, քանի որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը մշտապես եղել է այն, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք առանց խոչընդոտների ապահովվեն իրենց անհրաժեշտ սարքերով: Եվ այն, որ 4 տեսակի #սարքավորում արդեն տրամադրվում է #պետպատվերով, իր վերջնակետին է հասցնում մեր #նպատակը
Հիշեցնենք պետպատվերի շրջանակներում տրամադրվող այն աջակցող միջոցների ցանկը, որոնց միակ #հայկական #արտադրողը ՔայլՏեքն է`
#Կանգնակ
#Քայլաբեր
#Կանգնակ #սայլակ
#Անվասայլակի #կցորդիչ
Սակայն սրանք պարզապես վերականգնողական սարքեր չեն, որոնք օգնում են հաղթահարել ֆիզիկական խոչընդոտները. սրանք հնարավորություն են, որոնք օգնում են կոտրել հոգեբանական պատնեշները:
Այս համատեղ աշխատանքի վերջնարդյունքում հայկական արտադրանքն իր կատարելագործումն ապրում է հենց իր հայրենիքում, որպեսզի կարողանա նվաճել ողջ աշխարհը:
Իսկ այս ճանապարհին մեզ համար ապրեցնող և առաջ մղող են բազմաթիվ մարդկանց ժպիտն ու աչքերում նշմարված հույսը: