Եղեգնաձորի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնն արդեն հնարավորություն ունի սկսելու այս «ճանապարհորդությունը»:

Մի քանի տարի շարունակ #Քայլաբեր սարքն օգտագործելուց հետո, reArmenia հարթակում իրականացված դրամահավաքի շնորհիվ, կենտրոնն արդեն ունի իր մանկական #MetaGait սարքը:

#ՔայլՏեքի ստեղծած MetaGait սարքը անպայման կվերաիմաստավորի կենտրոնում #վերականգնողական բուժում անցնող երեխաների նպատակները․ դա ակնհայտ էր հենց առաջին իսկ պահից, երբ տեսանք, թե ի՜նչ աննկարագրելի էմոցիաներ է ապրում առաջին անգամ սարքն օգտագործող երեխան: