Ձեռք է բերվել #MetaGait սարք՝ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ
2023-06-21ՔայլՏեք ընկերությունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է:
#MetaGait սարքերից մեկը հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերվել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լաբորատորիայի համար, որտեղ կատարվելու են գիտական հետազոտություններ:
Շնորհակալություն՝ նման հնարավորության համար:
Սա կարևոր քայլ է գիտական լայնածավալ հետազոտությունների իրականացման ճանապարհին, ինչի շնորհիվ MetaGait սարքն ապագայում տեղ կգտնի համաշխարհային բժշկության մեջ: