Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր
2022-12-03Ոչ ոք ապահովագրված չէ արհավիրքներից, բայց թե ինչպես արձագանքել նման իրավիճակներին՝ մեր ընտրությունն է։
Թե ինչ փորձությունների կհանդիպի մեզնից յուրաքաչյուրն իր կյանքում, կանխատեսել չենք կարող, սակայն ցանկացած իրավիճակում կարևոր է մնալ ուժեղ ու հավատալ մեր նպատակների արդարացիությանն, իսկ դժվարության պահերին չդադարել պայքարել։
Մեր միտքն ուժեղ է ավելի, քան ցանկացած ֆիզիկական սահմանափակում։ Չէ՞ որ աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը միայն մատների շարժումով կառավարում էր անվասայլակն ու իր հատուկ համակարգիչը՝ շարունակելով իր գիտական աշխատանքներն ու դասավանդելով նաև ուրիշներին։
Իսկ Էրիկ Վայհենմայերին, ով կուրացել էր 13 տարեկանում, աշխարհում առաջինն է բարձրացել շատերի համար դեռ երազանք մնացած Էվերեստի ահեղ գագաթը։
Եվ ի՞նչը կարող է կանգնեցնել մարդկային երևակայությունն ու ստեղծագործականությունը: Հենց կույր երաժիշտ Ռեյ Չարլզն էր, որ լեգենդ դարձավ երաժշտական աշխարհում։
Հոքինգն ասում էր․ «Եթե զգում եք, որ հայտնվել եք սև խոռոչի մեջ, մեկ է՝ մի հանձնվեք. ելք կա»:
Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, որի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա, խրախուսելու նրանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը, ապահովելու լիակատար ինտեգրումը հասարակության մեջ։
Չընկրկե՛նք դժվարությունների առաջ և շարունակե՜նք ստեղծել օգտակարն ու գնալ երազանքների ետևից