ՔայլՏեքը կազմակերպել էր ՄՐՑՈՒՅԹ՝ Աջակցող տեխնոլոգիաների միջազգային օրվա առթիվ։

Նրանք, ովքեր օգտագործում են անվասայլակի էլեկտրական կցորդիչ, կարող էին մասնակցել մրցույթին՝  Facebook և  Instagram սոցիալական ցանցերում տեղադրված մրցույթի հրապարակման մեկնաբանություններում տեղադրելով վիդեո կամ նկար, որտեղ օգտագործում են անվասայլակի կցորդիչ։

Մենք արդեն ունենք մրցույթի հաղթող՝

- Գեղամ Քոսոյան՝ 1101 հավանում 

Գեղամը և նրա հյուրը կվայելեն մեկօրյա ԱՆՎՃԱՐ հանգիստ Դիլիջանի DiliVita Rest House-ում։

Բայց մենք ունեինք ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐՆԵՐ նաև 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցների համար՝

- Լաերտ Սաղաթելյան՝ 1099 հավանում  

- Ռուբեն Գալստյան՝ 613 հավանում 

Շնորհակալություն ՄՐՑՈՒՅԹԻ բոլոր մասնակիցներին և շնորհավորում ենք հաղթողներին։

Ուրախ ենք, որ ՔայլՏեքի կողմից արտադրվող անվասայլակի կցորդիչը փոխում է ձեր կյանքի որակը։