Ամփոփում ենք 2022 թվականը նոր տարբերանշանով
2023-01-12Երբ գաղափարներն արագ են զարգանում, դրանց գրագետ «փաթեթավորման» անհրաժեշտություն է առաջանում։ Եվ զարգացման հենց այս ճանապարհը բերեց նոր տարբերանշանի ստեղծման անհրաժեշտությանը, որպեսզի այն ամբողջովին արտացոլեր մեր ընտրած ուղին և առաջնորդեր մեզ դեպի մեր նպատակների իրականացում։
Սա կարևոր դետալներից մեկն է, որն ամփոփում է 2022 թվականի հագեցած և ստեղծագործ աշխատանքային օրերը, որոնք թեպետ լի էին դժվարություններով, բայց բերեցին կարևոր ձեռքբերումների։
Մեզ հաջողվեց հայկական նորարարությունն արտահանել Հայաստանի սահմաններից դուրս, զարգացնել մեր սարքավորումների առկա տեսականին և ստեղծել 3 նոր արտադրանքներ ևս, որոնք կներակայացնենք առաջիկայում։
Ունենալով, զարգացնելով համագործակցության փորձը մեր և հարակից ոլորտի կազմակերպությունների և անհատների հետ՝ կարող ենք վստահորեն ասել, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է, որն անկախ բոլոր մարտահրավերներից՝ իր արտադրական հզոր ներուժը ծառայեցնելու է հօգուտ իր շահերի և ի բարօրություն ամբողջ մարդկության։