«Ինձ շատերն են ասում, թե մեքենաս արագ եմ վարում, բայց MetaGait-ն օգտագործելուց հետո իմ մեքենա վարելը մանկական խաղ է թվում»․․․ իրեն բնորոշ հումորով նկարագրեց Լաերտը #MetaGait սարքը:

Բացի այն, որ Լաերտը շատ է սիրում կատակել և բարձրացնել բոլորի տրամադրությունը, նա նաև ընկերասեր է և հոգատար․ դժվարությունները նրան էլ ավելի ուժեղ են դարձրել բոլոր առումներով, այնպես որ MetaGait-ի խաղային օնլայն միջավայրերում, ի դեմս Լաերտի, լուրջ մրցակից է սպասվում:

Սարքն արդեն Լաերտի տանն է՝ Գեղամավան գյուղում՝ շնորհիվ reArmenia  հարթակում անցկացված #դրամահավաքի, որն իրականություն դարձրեց «Տե՛ր եմ» հիմնադրամը: