Որպես հայ #արտադրող՝ ապահովել բարձր որակ․ մեր կարևոր նպատակը նաև սա է:

Իսկ որակյալ և մրցունակ արտադրանքի ստեղծման բանալին հմուտ մասնագետների ձեռքերում է:

Այդպիսի մասնագետներից մեկը Միրզոյան Արտյոմն է, ով վերջերս է միացել #ՔայլՏեքի թիմին:

Արտյոմը զոդող է․ ունի աշխատանքային գնահատելի փորձ և որակավորված մասնագետ է՝ եվրոպական ստանդարտներով`

- MIG MAG 135

- TIG 141

- MMA 111

Արտյոմը, որպես զոդող, հավաստագրված է համաշխարհային հեղինակություն վայելող գերմանական TÜV Thüringen կազմակերպության կողմից, որը հայտնի է խիստ ստանդարտների վրա հիմնված հավաստագրման գործընթացներով և կարևորում է որակն ու անվտանգության խիստ պահանջները:

Իսկ մեզ համար որակը առաջնահերթություն է, որպեսզի յուրաքանչյուր սարք, որը մենք արտադրում ենք, լինի հարմարավետ, ֆունկցիոնալ և անվտանգ՝ #հաշմանդամություն ունեցող անձանց համար: