Արտադրող՝ ՔայլՏեք

#Կանգնակ #սայլակն (և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար) արդեն հասանելի է #ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ, այսինքն՝ Ձեր փոխարեն վճարում է պետությունը։

Կանգնակ-սայլակը նախատեսված է #հենաշարժողական խանգարումներ ունեցող #բուժառուների համար և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է 3 ԴԻՐՔ՝

-Նստած

-Կանգնած

-Պառկած

Սարքի օգտագործումն ունի մեծ դրական ազդեցություն՝

-Կանխում է ստորին վերջույթների հոդերի կոնտրակտուրաները

-Ուղղահայաց դիրքը բարելավում է միզապարկի և աղիների աշխատանքը

-Օգնում է կանխել պառկելախոցերը

-Կանխարգելում է օստեոպորոզը և ոսկորներում կալցիումի կորուստը

-Օգնում է հաղթահարել ֆիզիոլոգիական խոչընդոտները

-Կանխում է կեցվածքային դեֆորմացիաները

-Բարելավում է սիրտ-անոթային ֆունկցիան

Սարքը տրամադրվում է վերականգնողաբանի ցուցումով։