Ամենօրյա աշխատանքի ընթացքում մեզ հաճախ է անհանգստացնում այն միտքը, թե արդյոք ինչ ճանապարհով է գնում Հայաստանը, և ինչ կարող ենք անել մենք՝ լավագույն ուղիով այն առաջնորդելու համար։
 
Starmus VI Armenia Science Camp-ի ընթացքում 11-12 տարեկան մի տղա մոտեցավ, հետաքրքրվեց #MetaGait սարքով և տվեց մեզ հարցեր, որոնք նոր մտքերի և գաղափարների աղբյուր դարձան։
 
Եվ նման պահերի համոզվում ենք, որ ժամանակին ներդաշնակ ենք ու ճիշտ ճանապարհին, ու այս երեխաները ոչ թե վաղը, այլ այսօր արդեն ավելի զարգացնելու ու կատարելագործելու են մեր գաղափարները։
 
Շնորհակալ ենք կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրությամբ լսեցին և իրենց անկեղծ ու դրական էներգիան փոխանցեցին մեզ։