Ayo-ի, Yerevan Marathon-ի և TriClub EVN-ի հետ համատեղ կազմակերպված Բարեգործական վազքն իրականություն դարձավ, ինչի համար շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին։

Բարեգործական վազքի գրանցման վճարների արդյունքում գոյացած հասույթը կազմեց ավելի քանի 4000$։

Առողջ ապրելակերպի խրախուսումով իրենց առողջությունը բարելավելու հնարավորություն տվեցինք նաև այլ անձանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Բարեգործական վազքը մասն էր կազմում մի դրամահավաքի, որը մեկնարկել էր Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) բազմաֆինանսավորման «Այո» հարթակը։

Դրամահավաքը հաջողությամբ մոտեցավ իր ավարտին, ինչի արդյունքում 2 #MetaGait սարք կտրամադրվի 2 վերականգնողական կենտրոնների, ինչը մեծ թվով բուժառուների նորարարական այս սարքավորումներով արդյունավետ վերականգնողական բուժում անցնելու հնարավորություն կտա։

Շնորհակալ ենք Ayo-ի ողջ թիմին արդյունավետ համագործակցության, սրտացավության և նվիրվածության համար։

Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և կբարելավի ավելի մեծ թվով մարդկանց կյանքեր։