Շարժելով ձեռք(եր)ը՝ բուժառուն սինխրոն շարժման մեջ է դնում սիմուլյատորի բոլոր կառուցվածքային տարրերը՝ միաժամանակ շարժելով ներքևի անշարժ վերջույթները:
Այն կարելի է հեշտությամբ օգտագործել նաև տանը, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ մանկական ուղեղային կաթվածի, գլխուղեղի և ողնուղեղի տրավմաների դեպքում նպաստում է գլխուղեղում քայլքի կենտրոնի զարգացմանը, նոր ուղիների ձևավորմանը՝ ուղղակիորեն ազդելով քայլքի ֆունցիայի բարելավմանը և վերակագնմանը:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-Դինամիկ ազդեցություն հենաշարժողական համակարգի վրա
-Օստեոպորոզի զարգացման ռիսկի նվազեցում
-Ուղղահայաց դիրքում մարզվելու հնարավորություն
-Շնչառական համակարգի խթանում
-Արյան շրջանառության բարելավում
-Միզուղիների ինֆեկցիաների կանխարգելում
-Ջիլերի, հոդերի աշխատանքային սահմանափակման, դեգեներացիայի կանխում
-Բուժառուի հոգեբանական-հուզական վիճակի բարելավում
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
-Պարեզ կամ ստորին վերջույթների կաթված
-Ուղեղի և ողնուղեղի վնասվածքներից և/կամ հիվանդություններից հետո
-հեմիպարեզ, տրի- և տետրապարեզ
-Մանկական ուղեղային կաթված և շարժման այլ խանգարումներ
Սարքի օգնությամբ հնարավոր է կանխել կամ մեղմել հարկադրական նստակյաց վիճակով պայմանավորված՝ հաշմանդամությանը զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություններ և դրանց սրացումները, որոնք, ըստ ԱՀԿ-ի տվյալների, 30-40% մահաբերության պատճառ են դառնում:
-Պարկելախոց
-Սրտանոթային համակարգի դեգեներատիվ փոփոխություններ
-Օրթոստատիկ հիպոթենզիա
-Երակային կանգ, խորը երակային թրոմբոզ, թոքային էմբոլիա
-Սրտանոթային հիվանդության զարգացման ռիսկի բարձրացում
-Հիպոստատիկ թոքաբորբ, աթելեկտազիա
-Միզարձակման և դեֆեքացիայի խանգարում
-Գիրություն
-Մկանների ատրոֆիա և հոդերի կոնտրակտուրա
-Ձեռքերի գերծանրաբեռնվածություն
-Պերիֆերիկ նյարդերի հիվանդություններ և վնասվածքներ
-Զգայական համակարգերի խանգարումներ
-Գազերի, մակրո-միկրոէլեմենտների փոխանակման խախտում
-Օստեոպորոզ
-Ածխաջրային նյութափոխանակության խանգարումներ
Սարքը բուժառուի համար ապահովում է կանգնած դիրք, հետևաբար տվյալ սարքավորման կիրառման համար ստորև նշված հիվանդությունների սրացման ժամանակ առկա են հակացուցումներ՝
-Ոսկրահոդային կոնտրակտուրաներ
-Օստեոպորեզներ
-Օսիֆիկացիաներ
-Օրթոստատիկ կոլապսի վտանգ
-Վարիկոզ
-Ճնշման քրոնիկ տատանումներ
Սարքն ունի 4 մոդիֆիկացիա
1․ Քայաբեր
2․ Քայլաբեր` էլեկտրամեխանիկական շարժիչով
3․ MetaGait
4. MetaGait` էլեկտրամեխանիկական շարժիչով
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՎ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԵՎ ԵՏԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
*Սարքավորումը տրամադրվում է պետպատվերով