ԿԱՆԳՆԱԿ-ՄԱՀՃԱԿԱԼ

Կանգնակ-մահճակալը իրենից ներկայացնում է սարք, որը նախատեսված է անգամ ծանր կոմայով, վեգետատիվ ստատուսով (արթուն կոմա), ողնուղեղային տրավմաներով բուժառուների համար։ Բուժառուին տեղափողելով սարքի վրա և ֆիքսելով սարքին ծնկների, գոտկատեղի և իրանի ֆիքսատորների միջոցով, բժիշկը ղեկավարման վահանակի միջոցով կարողանում է բուժառուին պառկած դիրքից բերել կանգնած դիրքի՝ հետևելով ճնշման տատանումներին։

ԿԱՆԳՆԱԿ-ՄԱՀՃԱԿԱԼ

Կանգնակ-մահճակալը համարվում է հետվիրահատական շրջանում նեյրոռեաբիլիտացիոն սարք:

 

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սարքը թույլ է տալիս ապահովել՝

—Ներքին օրգանների ճիշտ, ֆիզիոլոգիական աշխատանքը

—Սրտանոթային համակարգի հարմարեցումը ֆիզիկական գործունեությանը

—Թոքաբորբի կանխարգելումը

—Կոնտրակտուրաների առաջացման կանխումը

—Դեֆիկացիայի և միզարձակման գործընթացների խանգարումների կանխարգելումը

—Ողնաշարի վնասվածքների դեպքում ոսկրերի ճիշտ վերականգնումը

 

Այս բոլոր գործառույթներն իրականացվում են ամենադժվար հիվանդների ամբողջական և հեշտ վերականգնման, նրանց կյանքի պայմանների բարելավման, հարազատների կամ խնամակալների ամենօրյա աշխատանքները թեթևացնելու նպատակով։

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կանգնակ-մահճակալը հագեցած է՝

—Դիրքի տարբեր աստիճանների ապահովման հնարավորությամբ

—Ֆիքսիացիաների համար լայնեզր ժապավեններով

—Բարձրության կարգավորմամբ սեղանով (կանգնակ-մահճակալի ուղղահայաց դիրքում օգտագործելու ընթացքում)

—Արգելակներ բոլոր անիվների վրա

—Կարդիոմոնիտորով՝ ըստ անհրաժեշտության

Features

image

Կանգնած դիրք

Պահում է մարմինը ուղղահայաց դիրքում

ԿԱՆԳՆԱԿ-ՄԱՀՃԱԿԱԼ

Կանգնակ-մահճակալի կիրառման ցուցադրություն

Այլ արտադրանք