ԿԱՆԳՆԱԿ

Օգտագործման համար հեշտ, հուսալի ու կայուն սարքավորում, որի սեղմակների, կրծքավանդակի և ծնկան հոդերի ֆիքսացիայի համակարգերն ապահովում են բուժառուի կայուն կանգնած դիրքը:

ԿԱՆԳՆԱԿ

Կանգնակն օգնում է հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամներին առավելապես արդյունավետ հոգ տանել բուժառուի մասին: Ամրագոտման հատուկ մշակված համակարգը երաշխավորում է անվտանգության զգացում և, միևնույն ժամանակ, չի սահմանափակում վերին վերջույթների շարժի ազատությունը:

Պտտվող անիվները հեշտացնում են սարքի տեղափոխումը (ներառյալ դրանում գտնվող բուժառուն): Տարբեր կառուցողական լուծումները դրականորեն են ազդում բուժառուի առջև ի հայտ եկող տարբեր առօրյա խնդիրների լուծման հարցում, և կարևոր կետ ևս՝ բուժառուին խթանում է «պայքարել իր համար» և հաղթահարել շարժման սահմանափակումները, որոնք առաջացել են վնասվածքի կամ հիվանդության պատճառով:

 

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-Հեշտ է օգտագործման համար. ինտուիտիվ մակարդակով անգամ կարգավորվում և հավաքվում է: Սարքավորումը տեղադրված է արգելակներով անիվների վրա, ինչը հեշտացնում է տեղափոխումը:

-Կրծքագոտկային հատվածի գոտին ապահովում է մարմնի ուղղաձիգ ճիշտ դիրքը:

-Ոտքերի ֆիքսատորները ճիշտ պահում են ծնկները, կարգավորում են բարձրությունն ու խորությունը: Հնարավոր է նաև ինքնուրույն կարգավորել յուրաքանչյուր ծնկի մասը:

-Ամեն ոտնաթաթ կարգավորվում է առանձին: Առկա են ֆիքսող գոտիներ:

-Սեղանը կարող է տեղաշարժվել առաջ-հետ, վերև-ներքև:

-Հաշվի են առնված անվտանգության նորմերը:

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

-Կանգնակը խորհուրդ է տրվում հետևյալ ախտորոշում(ներ)ով երեխաներին, դեռահասներին ու մեծահասակներին.

-Մանկական ուղեղային կաթված` տարբեր աստիճանների,

-Սպինա Բիֆիդա,

-Ուղեղի, ողնուղեղի վնասվածքներ` տարբեր էթիոլոգիաների,

-Դեմիելինացնող հիվանդություններ (ցրված սկլերոզ, կողային ամիոտրոֆ սկլերոզ և այլն)

-Մկանների հիվանդություններ` պարեզով և կաթվածահարությամբ,

-Գենետիկ սինդրոմներ, որոնք առաջանում են վերջույթների պարեզին զուգահեռ,

-Ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո,

-Ողնաշարի վնասվածքից հետո,

-Ողնուղեղի և ստորին վերջույթների վնասվածքից հետո:

 

      *Սարքավորումը տրամադրվում է պետպատվերով

Features

image

Այլ արտադրանք