Կանգնակ-մահճակալը իրենից ներկայացնում է սարք, որը նախատեսված է անգամ ծանր կոմայով, վեգետատիվ ստատուսով (արթուն կոմա), ողնուղեղային տրավմաներով բուժառուների համար։ Բուժառուին տեղափողելով սարքի վրա և ֆիքսելով սարքին ծնկների, գոտկատեղի և իրանի ֆիքսատորների միջոցով, բժիշկը ղեկավարման վահանակի միջոցով կարողանում է բուժառուին պառկած դիրքից բերել կանգնած դիրքի՝ հետևելով ճնշման տատանումներին։
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սարքը թույլ է տալիս ապահովել՝
—Ներքին օրգանների ճիշտ, ֆիզիոլոգիական աշխատանքը
—Սրտանոթային համակարգի հարմարեցումը ֆիզիկական գործունեությանը
—Թոքաբորբի կանխարգելումը
—Կոնտրակտուրաների առաջացման կանխումը
—Դեֆիկացիայի և միզարձակման գործընթացների խանգարումների կանխարգելումը
—Ողնաշարի վնասվածքների դեպքում ոսկրերի ճիշտ վերականգնումը
Այս բոլոր գործառույթներն իրականացվում են ամենադժվար հիվանդների ամբողջական և հեշտ վերականգնման, նրանց կյանքի պայմանների բարելավման, հարազատների կամ խնամակալների ամենօրյա աշխատանքները թեթևացնելու նպատակով։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կանգնակ-մահճակալը հագեցած է՝
—Դիրքի տարբեր աստիճանների ապահովման հնարավորությամբ
—Ֆիքսիացիաների համար լայնեզր ժապավեններով
—Բարձրության կարգավորմամբ սեղանով (կանգնակ-մահճակալի ուղղահայաց դիրքում օգտագործելու ընթացքում)
—Արգելակներ բոլոր անիվների վրա
—Կարդիոմոնիտորով՝ ըստ անհրաժեշտության
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՎ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ