2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո Դավիթը և նրա կինեզիոլոգ ընկերները սկսեցին զբաղվել զինհաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժմամբ։
Առաջացավ անհրաժեշտություն՝ ստեղծելու սարքեր, որոնք ավելի կհեշտացնեին վերականգնողական բուժման գործընթացը։
Մեծ նվիրումի շնորհիվ այսօր ՔայլՏեքն արտադրում է 10-ից ավելի վերականգնողական և աջակցող սարքեր և սարքավորումներ։
ՔայլՏեքը միավորում է տարբեր ոլորտների սրտացավ մասնագետների՝ կինեզիոլոգների, նյարդաբանների, վերականգնողական մասնագետների, բժիշկների, ինժեներների, ծրագրավորողների, 3D մոդելավորման և վիրտուալ իրականության մասնագետների՝ օգնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց վերականգնել կամ բարելավել իրենց շարժունակությունը:
Նախքան սարքավորման ձեռքբերումը մեզ մոտ գործում է պարտադիր բժշկական խորհրդատվություն, եթե արդեն ունեք բժշկի ցուոցւմներ, ապա խորհրդատվությունը գործում է այդ ցուցումների հիման վրա։