Ինչպե՞ս և ու՞մ դիմել պետական հավաստագրով աջակցող միջոց ստանալու համար
1․ Աջակցող միջոց ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա ներկայացուցիչը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային կենտրոն և ստանա պետական հավաստագիր։
— ՄՍԾ-ի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ։
2․ ՄՍԾ-ի տարածքային կենտրոն պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝
․ անձը հաստատող փաստաթուղթ
․ հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանք
․ եթե դիմում է ներկայացուցիչը, պետք է տրամադրի շահառուի կողմից համապատասխան գրավոր լիազորագիր, իր անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտ)
․ բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության վկայական)
․ վերականգնողական անհատական ծրագիր (ՎԱԾ/ԾԱԾ) (տրվում է հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից), որում պետք է ներառված լինի անհրաժեշտ աջակցող միջոցը
3․ Աջակցող միջոց ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձն այնուհետև դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով վերևում նշված փաստաթղթերը։
— Ստորև ներկայացնում ենք պետական հավաստագրով տրամադրվող այն սարքերի ցանկը, որոնք արտադրվում են «ՔայլՏեք» ընկերության կողմից և համապատասխանում են միջազգային չափանիշներին (համապատասխանության հավաստագրեր՝ ГОСТ, ISO9001, ISO13485)
Կանգնակ (մանրամասն նկարագրության համար սեղմե՛ք այստեղ)
Կանգնակ-սայլակ (մանրամասն նկարագրության համար սեղմե՛ք այստեղ)
Քայլաբեր (մանրամասն նկարագրության համար սեղմե՛ք այստեղ)
Անվասայլակի էլեկտրական կցորդիչ (մանրամասն նկարագրության համար սեղմե՛ք այստեղ)
Մանրամասների համար կարող եք զանգահարել 055 702 720 հեռախոսահամարով։