ԷԿԶՈԿՄԱԽՔ

Էկզոկմախքը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձին կրկին քայլեցնելու համար՝ մկանների կորցրած գործառույթները վերականգնելու, ուժը մեծացնելու և սարքի արտաքին շրջանակի ու հարակից դետալների շնորհիվ շարժման շրջանակն ընդլայնելու համար:

ԷԿԶՈԿՄԱԽՔ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ․ Էկզոկմախքի կառավարումը իրականացվում է հավելվածի միջոցով՝ հիվանդի կամ խնամակալի կողմից։

ՁԱՅՆԱՅԻՆ ՀՐԱՀԱՆԳ․ Նման կառավարման մեթոդը թույլ է տալիս հիվանդին առանց որևէ մեկի միջնորդության տեղաշարժվել և մարզվել։

ՈՒՂԵՂԻՑ ԵԿՈՂ ՄԿԱՆԱՅԻՆ ԱԶԴԱԿՆԵՐ․ Սարքի բոլոր հանգույցները բերվում են շարժման՝ հաստատուն հոսանքով աշխատող շարժիչների միջոցով, որոնք հագեցած են փոխանցումատուփերով։

Սկզբանական շրջանում նրանք գործում են համապատասխան ցիկլային ալգորիթմով: Վերականգնման հաջորդ փուլում ալգորիթմի մեջ մուտք են գործում այն ազդանշանները, որոնք վերցվում են անմիջապես մարդուց (տվիչների միջոցով):

Ազդանշանը վերցվում է EMG սենսորների օգնությամբ, որոնք տեղակայված են լինում մարդու առողջ հյուսվածքների վրա: Ստացված ազդանշանների մշակումից հետո նրանք փոխանցվում են այն հանգույցներին, որոնք պետք է կատարեն համապատասխան շարժում: Սարքը հավասարակշռության բերելու համար օգտագործվում է գիրոսկոպ: Իսկ Էկզոկմախքի դիրքը որոշվում է անկյան տվիչների միջոցով, որոնք տեղակայված են անմիջապես սարքի վրա:

Features

ԷԿԶՈԿՄԱԽՔ

«ՀԱՊՀ / ANEL» գիտական կենտրոնի հետ համատեղ մենք սկսել ենք շատ կարևոր հետազոտական աշխատանքներ և փորձարկումներ էկզոխմախք սարքի միջոցով։

Այլ արտադրանք